Հունվար 2010

Հունվար 30, 2010թ. 12:13
ԵԽԽՎ-ում քննարկվելու է ԼՂ հարցով ենթահանձնաժողովի գործունեության հարցը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստում, որը տեղի է ունենալու մարտի 11-ին՝ Փարիզում, քննարկվելու են ԵԽԽՎ ԼՂ խնդրով ենթահանձնաժողովի գործունեության վերականգնման հարցը:
Նման որոշում է կայացվել հունվարի 29-ին տեղի ունեցած ԵԽԽՎ բյուրոյի նիստում, որը նվիրված է եղել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի արդյունքների ամփոփմանը:
ArmAr.am


Հունվար 29, 2010թ. 13:00
Հայաստանի արտգործնախարարը պաշտոնական այց կատարեց Նորվեգիա

Հունվարի 29-ին պաշտոնական կարճատեւ այցով Օսլոյում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր նորվեգացի գործընկեր Յոնաս Գահր Շտյորեի հետ:
Առանձնազրույցի, ապա աշխատանքային ճաշի ընթացքում նախարարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:
Նախարարներն ընդգծեցին Հայաստանի եւ Նորվեգիայի միջեւ տարբեր ոլորտներում համագործակցությունը խթանելու անհրաժեշտությունը, մասնավորապես բարձրաստիճան այցերի կազմակերպումը, երկու երկրների ԱԳՆ-ների միջեւ կանոնավոր [...]


Հունվար 29, 2010թ. 10:20
Էդվարդ Նալբանդյանն ու Հիլարի Քլինթոնը քննարկել են հայ-թուրքական և ղարաբաղյան հիմնախնդիրները

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով Լոնդոնում մասնակցում է Աֆղանստանի վերաբերյալ միջազգային համաժողովին, հունվարի 28-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:  Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից:
Նրանք գոհունակություն են հայտնել երկու երկրների միջեւ հաստատված բարեկամական գործընկերության, բարձր մակարդակի պարբերական շփումների առնչությամբ:
ՀՀ եւ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները անդրադարձել են հայ-թուրքական հարաբերությունների [...]


Հունվար 28, 2010թ. 17:09

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ընդունել է մի զեկույց, որ առնչվում է Թուրքիայի ոչ մահմեդական և Հունաստանի մահմեդական փոքրամասնությունների իրավունքների պահպանմանը:
Ըստ «CnnTurk»-ի` այդ զեկույցով Թուրքիային ու Հունաստանին կոչ է արվում փոքրամասնությունների հարցում ուղեցույց ունենալ ոչ թե Լոզանի համաձայնագիրը, այլ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Զեկույցում խիստ քննադատվում են այդ երկրներում փոքրամասնությունների իրավունքները սահմանափակող պետական վարքագիծը: Ընդգծվում [...]


Հունվար 28, 2010թ. 17:00
Վիգեն Սարգսյան. «Հայաստանը կարող է չեղյալ համարել հայ-թուրքական արձանագրությունները»

Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը այնպիսի փուլի է մոտենում, երբ խնդիրն ավելի ու ավելի բարդ է դառնում: Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահի աշխատկազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի կուլիսներում: Համաձայն հրապարակված տեղեկության, Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ուղարկելու հարաբերությունների կարգավորման վերաբերյալ վավերացման ենթակա փաստաթղթերը: Միաժամանակ պատրաստվելու են փաստաթղթեր, որոնք նախագահին թույլ են տալիս [...]


Հունվար 28, 2010թ. 16:27

Հունվարի 28-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց ունեցավ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահ Մովլութ Չավուշօղլու հետ:
Հեռախոսազրույցի սկզբում ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորեց Մովլութ Չավուշօղլուն ԵԽԽՎ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թուրք քաղաքական գործիչն առաջինն է մեր ընդհանուր տարածաշրջանից, ով ստանձնել է այդ բարձր պաշտոնը` պարոն Աբրահամյանը կոչ արեց նրան իր նախագահության [...]


Հունվար 28, 2010թ. 14:58

Սիրելի՜ հայրենակիցներ,
Պարոնա՜յք  գեներալներ, սպաներ, զինվորներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայկական բանակի օրվա կապակցությամբ։
Հայոց բանակի կազմավորումն ու կայացումը պատմական նվաճում էր, որ իրողություն դարձավ մեր սերնդի աչքի առջեւ։ Պետականության կորստի, ուրեմն եւ բանակի բացակայության պատճառով մենք թանկ, շատ թանկ գին ենք վճարել՝ սկսած միջնադարից մինչեւ 1915 թվական, մինչեւ Սումգայիթ, Կիրովաբադ ու Բաքու։ Հայոց բանակը հայ ազգի արժանապատվությունն [...]


Հունվար 28, 2010թ. 14:28

Ադրբեջանի բանակի նախկին զինծառայող, պաշտպանության նախարարության գնդապետ  Ջանփոլադ Ալիևը ինքնասպան է եղել։
Ինչպես նշում է Ադրբեջանական «Ազադլիգ» թերթը, այն բանից հետո, երբ սպանվել է հակաօդային պաշտպանության  զորքերի հրամանատար Ռաիլ Ռզաևը, Ալիևին աշխատանքից ազատել են։ Դրանից հետո նա դասավանդել է ռազմական ակադեմիայում։ Ամենայն հավանականությամբ, այս ամենը ներկայացնելով, պարբերականն ակնարկել է այն փաստը, որ գնդապետը եթե կապ չի [...]


Հունվար 28, 2010թ. 14:24
«Մենք զոհ չենք, մենք այն ազգն ենք, որը պատմական իրավունք ունի իր տարածքների նկատմամբ»

Մեր զրուցակիցն է գեներալ մայոր, Արցախի ազատամարտի  հերոս Արկադի Տեր- Թադևոսյանը (Կոմանդոսը)
-Ինչպե՞ս եք գնահատում մեր բանակի մարտունակությունը, մենք պատրա՞ստ ենք այսօր պատերազմի։
- Եթե համադրենք զինվորական վերլուծաբանների կանխատեսումները, ապա Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծման դեպքում սկզբնական շրջանում հաջողությունը կլինի Ադրբեջանի կողմում, բայց հետո, ինչպես լինում է ցանկացած զավթիչ-ագրեսորի պարագայում, որը ոտնձգություն է կատարում այն տարածքի նկատմամբ, որտեղ բնիկ [...]


Հունվար 28, 2010թ. 14:21
Ալբերտ Նալչաջյան.«Խստորեն պետք է պատճվեն մեր զգոնությունը թուլացնողներն ու թշնամու նկատմամբ դրական կերպար ստեղծողները»

Բանակի օրվա կապակցությամբ ArmAr.am-ը զրուցել է հոգեբան Ալբերտ Նալչաջյանի հետ
-Հայոց բանակի տոնը մեր լավագույն տոներից մեկն է, որովհետև յուրաքանչյուր ազգ կարող է գոյություն ունենալ, լինել հպարտ և պաշտպանված, եթե ունի հզոր բանակ: Ահա թե ինչու մենք այս տոնը պետք է առանձնահատուկ ձևով նշենք, և հատուկ վերաբերմունք ցուցաբերենք  մեր զինվորականության նկատմամաբ: Երկու հայկական պետությունների` Հայաստանի և [...]