Անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսում Հայերի Ցեղասպանության բանաձևի ընդունմանը «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը նշել է, որ ԱՄՆ Կոնգրեսի լիագումար նիստում չի ընդունվի Ցեղասպանության մասին բանաձևը, որ դրա հավանականությունը հիմա ավելի քիչ է, քան մի քանի տարի առաջ էր։ Նրա կարծիքով դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ «հայ-թուրքական արձանագրություններն իրենց սև գործն անում են»։ «Հայ-թուրքական [...]



















