Հոգևոր

Մարտ 10, 2010թ. 10:20

Այսօր Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով տոն է` Միջինք:
Ըստ Մաղաքիա արք.Օրմանյանի` Միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի:
Ինչպես հայտնում է Արարատյան թեմի տեղեկատվական համակարգը, Միջինք է Դ (չորրորդ) չորեքշաբթի կամ Մեծ պասի 24-րդ օրը:
Միջինքից սկսած` Խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները` հավուր պատշաճի:
Այդ օրը, ըստ ժողովրդական ավանդության` հայ տանտիկինները [...]


Մարտ 4, 2010թ. 17:25

Մարտի 4-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ Վոյցեկ Ֆիլիպին:
Հանդիպմանը կարևորվեց երկու երկրների միջև համագործակցության և տարբեր ոլորտներում հարաբերությունների աշխուժացումը:
Մասնավոր անդրադարձ կատարվեց երկու երկրների հոգևոր կյանքին, Եկեղեցի-պետություն, Եկեղեցի-հասարակություն հարաբերություններին և հասարակական կյանքում հոգևոր-բարոյական արժեքների հաստատման գործում կրոնական հաստատությունների կարևոր դերակատարությանը:
ArmAr.am


Մարտ 3, 2010թ. 11:40
Հայաստան կայցելի Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Առաջինը

Մարտի 16-18-ը պաշտոնական այցով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանում կգտնվի Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Առաջինը: Այս մասին հայտնում են Մայր աթոռ սուրբ էջմիածնի տեղեկատվական համակարգից:
Մարտի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում կկատարվի Կիրիլ Պատրիարքի բարիգալստյան «Հրաշափառի» արարողությունը, ապա երկու Հայրապետների ներկայությամբ Սերգիև Պասադի և Էջմիածնի միջև՝ որպես քույր քաղաքների, [...]


Մարտ 2, 2010թ. 19:18
Հայոց Կաթողիկե եկեղեցու առաջնորդի այցը Իտալիայում Հայաստանի դեսպանատուն

Մարտի 1-ին Իտալիայում Հայաստանի դեսպանություն է այցելել Հայոց Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Պատրիարք Ներսես-Պետրոս XIX-ը` եպիսկոպոսների ուղեկցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են դեսպանության եւ իտալահայ համայնքի, Հայաստան-Սփյուռք համագործակցությանը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:
Դեսպանը կարեւորել է Իտալիայում փոքրաթիվ համայնքի միասնական գործելակերպն ու հետեւողական համատեղ աշխատանքը, նաեւ դեսպանության պատրաստակամությունը հայտնել իտալահայությանը համախմբելու պետական եւ ազգային առաջնային խնդիրների լուծման [...]


Մարտ 2, 2010թ. 18:20

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Արիստակես աբեղա Այվազյանը, վերադառնալով Գերմանիայի հայոց թեմի Զաքսըն-Անհալտի շրջանում հովվական ծառայությունից, հոգևոր սպասավորության է կոչվել Տավուշի փոխառաջնորդությունում:
Տ. Հուսիկ քահանա Գրիգորյանը, ավարտելով Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում իր հոգևոր սպասավորությունը, հովվական ծառայության է նշանակվել Շիրակի թեմում:
ArmAr.am


Մարտ 2, 2010թ. 17:58

Իրաքի հայոց թեմի առաջնորդն ընտրվել է Իրաքի քրիստոնյա համայնքների հոգևոր առաջնորդների խորհրդի Գլխավոր քարտուղար
Իրաքի հայոց թեմի տեղեկացմամբ, փետրվարի 9-ին, Բաղդադում, Ս. Կարապետ հայկական եկեղեցում տեղի ունեցավ Իրաքի քրիստոնյա համայնքների հոգևոր առաջնորդների ժողով, որի արդյունքում ստեղծվեց Իրաքի քրիստոնյա համայնքների հոգևոր առաջնորդների խորհուրդ: Խորհրդի կազմում են 2 պատրիարքներ, 26 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ` ներկայացնելով Իրաքում առկա 30 քրիստոնեական-եկեղեցական [...]


Մարտ 2, 2010թ. 17:32
Ադրբեջանի իշխանությունները վախենում են կրոնի ազդեցության մեծացումից

Ադրբեջանի ղեկավարության պահանջով պաշտոնյաների աշխատասենյակներից հավաքել են կրոնական խորհրդանիշները` ասույթներ Ղուրանից` գեղագրական նկարների տեսքով:

Այս մասին տեղեկացնում է «Թուրան» գործակալության աղբյուրը: Բանն այն է, որ մինչ օրս Ադրբեջանում  կրոնական խորհրդանիշների առկայությունը պարտադիր էին պաշտոնական աշխատասենյակներում: Դրանք, իհարկե, «մատուցվում»  էին Հեյդար և Իլհամ Ալիևների դիմանկարների և երկրի պետական դրոշի հետ միասին:

Այն, որ Ադրբեջանի իշխանությունները արգելել են կրոնական [...]


Մարտ 1, 2010թ. 15:42
Սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված  միջոցառումներ Բեյրութում

Փետրվարի 28-ին Բեյրութի Սուրբ Նշան եկեղեցում կայացել է հոգեհանգստյան արարողություն` նվիրված սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին:
Հոգեհանգստյան արարողությունից հետո Ազգային առաջնորդարանի դահլիճում տեղի է ունեցել համազգային հանդիպում, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը, «Արարար» օրաթերթի խմբագիր Ահարոն Շխրդմյանը, Լիբանանի հայ առաքելական թեմի առաջնորդ Գեղամ եպիսկոպոս Խաչերյանը:
Բանախոսները ներկայացրել են մանրամասներ 1988-1990թթ. ազերիների կողմից [...]


Փետրվար 25, 2010թ. 17:50
Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցի «Մոսկվա» կինոթատրոնի տեղում

«,Մոսկվա,, կինոթատրոնի ամառային դահլիճի զբաղեցրած հողատարածքը անհատույց` սեփականության իրավունքով կօտարվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։ Այսպիսի որոշում է կայացրել ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում` ընդունելով «,Մոսկվա կինոթատրոն,, ՍՊԸ տնօրինության համապատասխան առաջարկությունը։
Հիշյալ տարածքում կկառուցվի խորհրդային իշխանության կողմից քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու նման եկեղեցի։
Պատմություն.
Երևանի Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին գտնվում էր Շահարում: Խորհրդային իշխանության որոշմամբ 30-ականների սկզբին այն հիմնովին [...]


Փետրվար 22, 2010թ. 15:32
Այս անգամ էլ Վանի մյուս եկեղեցիներին է սպառնում թանգարան դառնալու վտանգը

Թուրքական «Haber Turk» լրատվական կայքը, վկայակոչելով «Anadolu» լրատվական գործակալությանը, տեղեկացնում է, որ Վանի կուսակալությունը ծրագրում է վերականգնել Վանա լճի Չարփանաք կղզու և Յուքարբաքրաչլը գյուղի հայկական եկեղեցիները:
Վանի կուսակալի օգնական Հալիլ Բերքը հիշեցրել է, որ նախորդ տարի, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու թանգարանի վերականգնումից  հետո Հոշափ և Վան ամրոցների հետ միասին վերականգնվել է Հյուսռևփաշա և Քայաչաբելի մզկիթները:
«Վանա լիճ [...]