«244 մլրդ դրամ. սա այն գումարն է, որ պետական բյուջեով 2009-ին ու 2010-ին հատկացվել է սոցիալական ոլորտի ծախսերը հոգալու համար: Այս ոլորտի ծախսերը պահպանվել են, չնայած դրանից պակասուրդն է ավելացել:
Սա արվել է հանուն նրա, որ քաղաքացիների սոցիալական կենսամակարդակը չվատանա, քաղաքացիների շահերը պաշտպանենք»,-այսօր հրավիրված ասուլիսում ասել է ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ Սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ [...]















