Ջավախք

Փետրվար 13, 2010թ. 10:57
Վրաստանի նպատակն է ակտիվացնել Ջավախքի շփումը թուրքական Արդահան շրջանի հետ

Սամցխե-Ջավախքի նահանգապետ Լաշա Չկադուան ընդունել է թուրքական հարեւան Արդահան շրջանի նահանգապետ Մուսթաֆա Թաքմենին: Այս մասին հայտնում է Georgia Online լրատվականը:
Այցի նպատակն է խորացնել հարաբերությունները Սամցխե-Ջավախեթի եւ Արդահան շրջանների միջեւ: Աշխատանքային հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու սահմանապահ շրջանների միջեւ առեւտրա-տնտեսական հարաբերությունները, ինչպես նաեւ կրթության, մշակույթի, սպորտի եւ այլ ոլորտներում համագրոծակցությանն առնչվող հարցեր:
ArmAr.am


Փետրվար 12, 2010թ. 18:35
Ութերորդ անգամ առանց Ջավախքի

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան. «Ջավախքում հայ բնակչության խնդիրները բարձրացվել են հունվարի 26-ին Երեւանում կայացած հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստում» (փետրվար 03, 2010):
Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի համանախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Վոլոդյա Բադալյան. «Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի օրակարգում չի եղել նաև Ջավախքի հարցը» (հունվար 26, 2010)։
2010թ. հունվարի 26-ին Երևանում անցկացված հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի [...]


Փետրվար 3, 2010թ. 20:28
Շիրակ Թորոսյան.«Հայկական կողմը հնչեցրե՞լ  է հարցադրումները, թե ի՞նչ քայլեր են արվում Վրաստանում…»

« Հունվարի 26-ին Հայաստանում էր գտնվում Վրաստանի վարչապետի գլխավորած միջկառավարական հանձնաժողովը, և արդյո՞ք այդ  քննարկումների ժամանակ հայկական կողմը հնչեցրել  է հետևյալ հարցադրումները, թե ի՞նչ քայլեր են արվում Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցուն կարգավիճակ տալու և հայոց լեզուն Ջավախքում տարածաշրջանային լեզու ճանաչելու ուղղությամբ»։ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցն ուղղված էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ըստ պատգամավորի, մասնավորապես, [...]


Փետրվար 1, 2010թ. 20:14

Պատմվածք

«Ի՞նչ կզրցիս, հըբը Աշոտիս աղջկանը ճեյեզին բուրդը վե՞վ տի էնե» (Ջավախքի բրբ.` Ի՞նչ ես խոսում, բա Աշոտիս աղջկա օժիտի բուրդն ո՞վ է պատրաստելու), սա Ջավախքի N գյուղում միայնակ ապրող Արուս տատիկի զայրացկոտ պատասխանն էր բոլորի այն հարցին, թե ինչպես և ինչու է նա միայնակ այդքան ոչխար և այլ անասուններ պահում:
Մի քանի տարի էր, [...]


Հունվար 21, 2010թ. 19:35
«Ջավախքահայ ազգային- հասարակական գործիչները դատապարտվել են չապացուցված, անհիմն մեղադրանքներով»

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ   Շիրակ Թորոսյանը ArmAr.am էլեկտրոնային օրաթերթին տված հարցազրույցում,
մեկնաբանելով ջավախքահայերի «Երկիր» միության կողմից այսօր տարածած հաղորդագրությունը, նշեց, որ խնդիրը վերաբերում է 2008թ. հուլիսի 17-21-ը տեղի ունեցած իրադարձություններին, երբ ջավախքահայ քաղաքական մի շարք ակտիվիստների նկատմամբ շուրջկալներ, ձերբակալություններ կազմակերպվեցին, և որի ընթացքում ոստիկաններ սպանվեցին։
«Դրան հաջորդեց դատավարությունների շարք. ձերբակալվեց և [...]


Հունվար 21, 2010թ. 13:13

Վրացական իշխանությունները նախաձեռնել են նոր դատավարություններ ջավախքահայ քաղաքական ակտիվիստներ Գուրգեն Շիրինյանի եւ Արամ Բատոյանի նկատմամբ: Այսպես, 2009թ. հոկտեմբերին Ախալքալաքի շրջանային դատարանի կողմից հեռակա կարգով երեք տարվա ազատազրկման դատապարտվեց Գուրգեն Շիրինյանը՝ 2005թ. մարտին ռազմական ոստիկանության աշխատակիցների նկատմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքով: Այս նոր դատավճիռն ընդունվել է նրա նկատմամբ արդեն իսկ գործող 17 տարի ազատազրկման դատավճռի պայմաններում, որն [...]


Դեկտեմբեր 24, 2009թ. 19:02

Խորհրդի հիմնադիր հայտարարությունը
Ջավախքահայությունն ամեն օր վրացական իշխանությունների կողմից ենթարկվում է քաղաքական, լեզվական, մշակութային, կրթական,  կրոնական եւ սոցիալ-տնտեսական հողի վրա խտրական վերաբերմունքի.
Այսպես`
-                     Հայերի համախումբ բնակության Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանում տեղական ինքնակառավարման մարմինները փաստացի զրկված են օրենքով իրենց վերապահված լիազորությունների իրականացումից:
-                     Հայերի համախումբ բնակության Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանում հայության ներքին հանրային-քաղաքական և վարչական կյանքը կառավարվում եւ ուղղորդվում է Վրաստանի [...]


Դեկտեմբեր 16, 2009թ. 17:15
Գրիգոլ Վաշաձեն բացահայտ ստել է

«Վահագն Չախալյանի և ջավախահայության խնդիրների միջազգայնացման գործում վերջին շրջանում 3 կարևոր դեպք է տեղի ունենցել»,- այսօր լրագրողներին ասել է Երկիր միության ղեկավար Սևակ Արծրունին:
«Առաջինը երկիր միության նամակն է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ հանձնակատար Փիթեր Սեմնեբիին` կապված նրա հարցազրույցներից մեկի հետ, որտեղ նշել էր, որ Վրաստանում ազգային փոքրամասնությունները ունեն սոցիալական և տնտեսական զարգացման խնդիրներ: Բայց դա [...]


Դեկտեմբեր 14, 2009թ. 12:05
Խոսե’ք Հայաստանի լեռներ կամ դարձյալ Ջավախքի մասին

Վրաստանը, հոգևոր-մշակութային, տնտեսական լիակատար շրջափակման ենթարկելով Սամցխե-Ջավախք-Ծալկա (այսուհետ՝ Ջավախք) տարածաշրջանը, գնալով արագացնում է վերջինիս յուրացման գործընթացը։ Յուրացման մեկ և ամենակարևոր ուղղություններից մեկն էլ տեղանվանագրությունների վրացականացումն է, որը վերջին շրջանում պաշտոնական հրովարտակներից ու օրենսդրական փուլից անցել է գործադրման փուլ։ Այն կատարվում է հիմնականում երկու տարբերակով։ Առաջինը տեղանվանագրության արմատական փոփոխումն է, երբ նախորդ անվանման փոխարեն տվյալ վայրը [...]


Դեկտեմբեր 11, 2009թ. 16:15
Վերաօծվեց Ջավախքի Ախլքալաքի շրջանի Դիլիսկա գյուղի Սուրբ Սարգիս Եկեղեցին

Դեկտեմբերի 9-ին Սուրբ Աստվածամոր Աննայից Հղացման տոնի օրը, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգեն աբեղա Սալբիյանի վերաօծվեց Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղի Սբ Սարգիս եկեղեցին:Այս մասին հայտնում է Վիրահայոց թեմի մամլո դիվանը:
Համաձայն գյուղի տարածքում պահպանված հնագիտական հուշարձանների Դիլիսկան բնակեցված է եղել վաղնջական ժամանակներից: Դիլիսկան Ջավախքի այն [...]