Լրահոս

Մարտ 12, 2010թ. 13:30
Թուրքիայի ղեկավարությունը` «նեո-օսմաններ». որակել է ֆրանսիական թերթը

Ֆրանսիական Le Nouvel Observateur թերթը Թուրքիայի ներկայիս իշխանություններին տվել է «նեո-օսմաններ» անվանումը. Ֆրանսիական թերթը ներկա իշխանություններին նաև անվանել է «իսլամիստ», իսկ նրանց վարած քաղաքականությունը` «օսմանյան ոճի»:
Թերթի թղթակիցը նկատում է, որ թուրքական ներկայիս իշխանական համակարգում «մեծ վեզիրի» պաշտոնը ստանձնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, որը չնայած փորձում է հարևանների հետ  «զրո խնդիրներ» քաղաքականություն վարել, [...]


Մարտ 12, 2010թ. 13:00
Հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակը եւ Հայոց ցեղասպանության դատապարտման ժամանակը

1. Լոզանի կոնֆերանսից հետո` 1923-1965 թթ., Հայոց ցեղասպանության խնդիրը Միջազգային ընկերակցությունը վարպետորեն շրջանցեց եւ մոռացության մատնեց:
Մոռացության այդ պատը հնարավոր եղավ քանդել 1965 թ. Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցի օրերին Խորհրդային Հայաստանում բռնկված պահանջատիրության ցույցերով, շարժումով եւ, մանավանդ, 1973-1975 թթ. Սփյուռքում ձեւավորված Հայոց նոր ժամանակների ազգային ազատագրական պայքարի` Գուրգեն Յանիկյանի, Գեւորգ Աճեմյանի, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի [...]


Մարտ 12, 2010թ. 10:30

Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում, Կասպիյսկ, Դերբենդ և Դագեստանսկիե Օգնի քաղաքներում Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեին պատկանող կրոնական գրքերի և պարագաների խանութները կփակվեն: Այդ մասին «Ենի մուսավաթ»-ին հայտնել են Դերբենդում բնակվող ադրբեջանցիները:
Նրանք ասել են, որ Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության հատուկ մարմինները հետազոտում են հիշյալ քաղաքներում Փաշազադեին պատկանող «Սուննա» խանութների ցանցը:
Թերթը գրել է, որ Դաղստանում և [...]


Մարտ 12, 2010թ. 10:00

Գլենդելի Գարամանուկյան Երիտասարդական Կենտրոնում մարտի 7ին տեղի ունեցավ Կալիֆորնիայի Հայ Գրողների Միության Ընդհանուր Ժողովը: Այս մասին ArmAr.am-ին հայտնում են Կալիֆորնիայի Հայ Գրողների Միությունից:
ԿՀԳՄի նախագահ Գրիշ Դավթյանը ժողովի նիստը մեկնարկելով առաջարկեց ընտրել օրվա դիվան: Ժողովը բաց քվեարկությամբ ընտրեց. նախագահ՝ Հրանտ Սիմոնյանին, քարտուղար՝ Վարսիկ Հակոբյանին:
Դիվանը ստուգեց ներկաների թիվը և հաստատեց ժողովի օրինականությունը:
Վարչության երկամյա գործունեության տեղեկագիրը ընթերցեց վարչության [...]


Մարտ 11, 2010թ. 19:00
Սերժ Սարգսյան.«Մենք կռվելուց չենք վախենում, եթե դրա անհրաժեշտությունը լինի»

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը ֆրանսիական «Ֆիգարո»-ին
ՀԱՐՑ – Ինչու՞ է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը գտնվում փակուղում:
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ – Մենք ունենք հարաբերությունների դժվարին պատմություն: Արդեն 95 տարի է, ինչ Թուրքիան ժխտում է 1915 թվականին Օսմանյան կայսրության իրագործած ցեղասպանության իրողությունը: Երբ ես հրավիրեցի Թուրքիայի նախագահին Երեւան` ներկա գտնվելու մեր երկու ազգային հավաքականների ֆուտբոլային [...]


Մարտ 11, 2010թ. 15:46

արտի 10-ին Բեռլինի «Գերմանիայի պատմական թանգարանի» կինոդահլիճում տեղի ունեցավ «Մոխիրն ու փյունիկը» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրումը` նվիրված Հայոց ցեղասպանությանը:  Ֆիլմը նկարահանվել է հայտնի հրապարակախոս եւ գիտնական Յոհաննես Լեփսիուսի 150-ամյակի առթիվ Հայաստանում, Թուրքիայում եւ Սիրիայում «Blankfilm» ընկերության կողմից Գերմանական հանրապետական մշակութային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
Միջոցառմանը ներկա էին Գերմանիայի քաղաքական գործիչներ, դիվանագիտական կորպուսի եւ գերմանահայ համայնքի [...]


Մարտ 11, 2010թ. 10:46
Լևոն Սարգսյանը նշանակվել է դեսպան

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 9-ին հրամանգիր է ստորագրել Լևոն Սարգսյանին  Թունիսի Հանրապետությունում և համատեղության կարգով, Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Լևոն Սարգսյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։
ArmAr.am


Մարտ 10, 2010թ. 19:10
Հանդիպեցին Հայաստանի ու Ֆրանսիայի նախագահները

Այսօր Ելիսեյան պալատում կայացել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: ՀՀ Նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր` սա Սերժ Սարգսյանի և Նիկոլա Սարկոզիի երկրորդ հանդիպումն էր: Նախագահների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2008 թ. նոյեմբերին, Հայաստանի Հանրապետության Նախագահի` Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում:
Ելիսեյան պալատում կայացած դիմավորման պաշտոնական արարողությանը հաջորդել [...]


Մարտ 10, 2010թ. 17:03
Չեխ լրագրողը բացահայտում է Խոջալուի կեղծիքը

Չեխ լրագրող Դանա Մազալովան այն եզակի մարդկանցից մեկն է, ով իր տեսածով փաստում է, որ Խոջալուի դեպքերի լուսանկարներն ու տեսաերիզները  մոնտաժված կադրեր են, և այն ինչ ներկայացվում է ադրբեջանցիների կողմից ոչ մի կապ չունի ադրբեջանցի օպերատոր Չինգիզ Մուստաֆաևի արած կադրերի հետ, ում անունն այսօր շահարկվում է։
Դանա Մազալովան նաև այն լրագրողն է, ով ժամանակին հարցազրույց է [...]


Մարտ 10, 2010թ. 16:58

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանի հավաստմամբ, Հայաստանում տարբեր հարթություններով են ընթանում:
Ինչպես այսօրվա ասուլիսում ասաց Կ. Դանիելյանը, Հայաստանում մի ձեռքով ստորագրում են բոլոր համաձայնագրերն ու պարտավորությունները, մյուսով` շատ հարցերում հակառակ ուղղությունն են առաջ տանում:
«Այս տարի «Ռիո + 20» գործընթացի վերաբերյալ մենք պետք է հորդորենք մեր կառավարությանը ավելի ակտիվ լինել: Ես կարող եմ, [...]