Այս տարի լրացավ հայ ազգային-ազատագրական շարժման նշանավոր ներկայացուցիչ, Վանի ինքնապաշտպանության ղեկավար, հայտնի քաղաքական գործիչ, հայկական պետականության վերականգնման ջատագով Արամ Մանուկյանի 130-ամյակը:
Ծնվել է 1879թ. մարտի 19-ին Շուշի քաղաքում: Նախնական կրթություն ստանալով Շուշիում` 1895թ. ընդունվում է Ղարաբաղի հայոց թեմական հոգևոր դպրոցը, 1900-ին հեղափոխական գաղափարներ տարածելու պատճառով մի քանի ընկերների հետ հեռացվում է թեմականից և ուսումը շարունակում Երևանի [...]
Մեր մեծերը
Ֆրանսահայ հայտնի գրող, պատմաբան, Անրի Տրուայան (Լեւոն Ալեքսանդրի Թորոսյան) ծնվել է 1911թ նոյեմբերի 1-ին` Մոսկվայում: Նա սերում է Տարասովների հայկական գերդաստանից: 1917թ.-ին նա ծնողների հետ միասին հեռացել է Ռուսաստանից ու Եվրոպայով մեկ շրջագայելով` հանգրվանել Ֆրանսիայում։
1920թ. ընդուվում է “Pasteur” քոլեջը, ստանում իրավաբանի մասնագիտացում և աշխատանքի անցնում ոստիկանությունում: Առավոտից մինչ իրիկուն ծանր աշխատանք կատարելով ու ապրուստի [...]
XX դարի ականավոր պետական, քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանը ԽՍՀՄ ամենաերկարակյաց քաղաքական գործիչներից մեկն է, ով քաղաքական կարիերան սկսել է Վ. Ի. Լենինի, ավարտել` Լ. Ի. Բրեժնևի օրոք:
Անաստաս Հովհաննեսի Միկոյանը ծնվել է 1895թ. նոյեմբերի 25-ին` Լոռվա Սանահին գյուղում: Նա Սովետական շրջանի հայ ավիակոնստրուկտոր, գեներալ-գնդապետ Արտեմ Միկոյանի եղբայրն է:
20 տարեկանում անդամագրվել է Ռուսական սոցիալիստական աշխատավորական կուսակցությանn ու [...]












