Քաղաքականություն

Մարտ 10, 2010թ. 16:54

Ադրբեջանցի կոմունիստները պաշտոնական Բաքվին հորդորում են պահանջել ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ գործունեության դադարեցում:
Ադրբեջանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի արտահերթ նիստի ժամանակ, որի օրակարգի գլխավոր հարցը եղել է ամերիկացի օրենսդիրների ընդունած Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը, Միացյալ Նահանգների հասցեին հնչել է սուր քննադատություն:
«Միացյալ Նահանգները երբեք չի ունեցել հիմնական ընկերներ կամ ռազմավարաիկան բարեկամներ: Այս երկիրը միշտ հետապնդում է միայն սեփական [...]


Մարտ 10, 2010թ. 16:29
Փարիզում սկսվել է Սարգսյան-Սարկոզի հանդիպումը

Ինչպես տեղեկացրել է ArmAr.am-ը, հայկական պատվիրակությունը՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, պաշտոնական այցով գտնվում է Փարիզում:
Փարիզում՝ Ելիսեյան պալատում սկսվել է Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Նիկոլա Սարկոզիի հանդիպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվելու են հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները, հայ-թուրքական հարաբերությունները, նաեւ տարածաշրջանային հարցեր: Հանդիպումից հետո Նիկոլա Սարկոզիի անունից, ի պատիվ Սերժ [...]


Մարտ 10, 2010թ. 15:36
Ամերիկահայերը չպետք է թույլ տան, որ Օբաման ու Քլինթոնը թաղեն Ցեղասպանության բանաձևը

Բավարար չէր, որ Միացյալ  Նահանգների նախագահ Օբաման և պետքարտուղար Քլինթոնը դրժել էին Հայոց ցեղասպանության իրողությունը վերահաստատելու իրենց  նախընտրական խոստումը, անցյալ շաբաթ նրանք էլ ավելի նվաստացան, երբ Հիլարի Քլինթոնը հայտարարեց, որ նա և Նախագահը դեմ են Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում, արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հաստատվելուց հետո:
Ի պատասխան լրագրողի այն հարցին, թե ինչու [...]


Մարտ 10, 2010թ. 14:18
Ալիևն ուզում է պատերազմով կանխել հայ-թուրքական համագործակցությունը՞

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը հայտարարել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի վերսկսման վտանգը իրական է:
«Այսօր ապակայունացման լուրջ վտանգ է առկա: Նախկինում ո’չ Բաքուն եւ ո’չ էլ Երեւանը չէին ցանկանում, որպեսզի իրավիճակը սրվի: Այսօր արդեն իրադրությունը փոխվել է: Ալիեւի վարչակազմը իր առջեւ լուրջ նպատակ է դրել, որին հասնելու [...]


Մարտ 10, 2010թ. 14:02

«Բոլորը նշում են, որ հանգուցալուծումը մոտ է, եզրափակիչ փուլ է մտել գործընթացը, սակայն անկեղծ ասած ես արագ հանգուցալուծումը ռեալ չեմ համարում: Բայց այն, որ ակտիվացել է գործընթացը, դա փաստ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Լրագրողների հարցին, թե ՀԺԿ ղեկավարը համաձայն չէ՞ Հայ ազգային կոնգրեսի գնահատականներին, որ իրադարձությունների [...]


Մարտ 10, 2010թ. 13:48
Ստեփան Դեմիրճյան.«Ցավոք ես քիչ հավանական եմ համարում, որ հարցը մտնի լիագումար նիստի օրակարգ»

Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե քիչ հավանական է համարում, որ հայոց ցեղասպանության մասին բանաձեւը ներառվի ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի օրակարգում:
«Մենք, իհարկե, ողջունում ենք արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը, սակայն ցավոք ես քիչ հավանական եմ համարում, որ հարցը մտնի լիագումար նիստի օրակարգ: Սրա մասին են վկայում նաեւ Քլինթոնի [...]


Մարտ 10, 2010թ. 13:15
Էդվարդ Նալբանդյանի նամակը ՍԾՏՀԿ Գլխավոր քարտուղարին

Մարտի 9-ին Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀԿ) ՀՀ Մշտական ներկայացուցչի պարտականությունները ստանձնելու կապակցությամբ, Միքայել Վարդանյանը ՍԾՏՀԿ Մշտական միջազգային քարտուղարության Գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանթոպուլոսին հանձնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակը:
ՍԾՏՀԿ Գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ Միքայել Վարդանյանը կարեւորեց Հայաստանի մասնակցությունը բազմակողմ համագործակցության ձեւաչափում՝ նշելով, որ իր պաշտոնավարության ընթացքում կշարունակի ջանքեր գործադրել կազմակերպության շրջանակում համագործակցության [...]


Մարտ 10, 2010թ. 13:09

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը Կենտրոնական եւ Արեւմտյան տարածաշրջանի դեպարտամենտի փոխտնօրեն Վերներ Լիպակի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին` վարչապետը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Ասիական զարգացման բանկի հետ հարաբերությունների խորացումը եւ ընդլայնումը:
Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է արվել ՙՀյուսիս-Հարավ՚ ճանապարհի շինարարությանը: Վարչապետը նշել է, որ ՙՀյուսիս-Հարավ՚ [...]


Մարտ 10, 2010թ. 13:02
Դենիզ Բայքալ. .«Մի կարծեք, թե այդ հարցը նոր է ի հայտ եկել»

Թուրքիայում շարունակվում են թեժ քննարկումները ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված Հայոց Ցեղասպանության բանաձևի շուրջ:
Թուրքիայի խորհրդարանական ընդդիմության` «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ) կուսակցության ղեկավար Դենիզ Բայքալը, ելույթ ունենալով իր «ԺՀԿ»-ի խորհրդարանական խմբակցության ժողովում, հայտարարել է.« Մի կարծեք, թե այդ հարցը նոր է ի հայտ եկել: 1890 թվականից ի վեր, այն ժամանակ, երբ դեռևս 1915-ը չկար, ԱՄՆ [...]


Մարտ 9, 2010թ. 18:12
Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը դյուրին չէ

«Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցն ավելի դյուրին է, քան ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման. Թուրքիան ավելի ժողովրդավար է, քան Ադրբեջանը, ժողովուրդների հետ շփումներ կա, պատերազմի սպառնալիք չկա, արտաքին քաղաքականության հարցերում իր շահերն ունի:
Այս մասին  «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ ասաց բրիտանացի գրող, լրագրող, կովկասյան տարածաշրջանի և ղարաբաղյան հակամարտության փորձագետ Թոմաս դե Վաալը:
Այն հարցին, թե հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը [...]