Տարածաշրջան

Մարտ 12, 2010թ. 13:30
Թուրքիայի ղեկավարությունը` «նեո-օսմաններ». որակել է ֆրանսիական թերթը

Ֆրանսիական Le Nouvel Observateur թերթը Թուրքիայի ներկայիս իշխանություններին տվել է «նեո-օսմաններ» անվանումը. Ֆրանսիական թերթը ներկա իշխանություններին նաև անվանել է «իսլամիստ», իսկ նրանց վարած քաղաքականությունը` «օսմանյան ոճի»:
Թերթի թղթակիցը նկատում է, որ թուրքական ներկայիս իշխանական համակարգում «մեծ վեզիրի» պաշտոնը ստանձնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, որը չնայած փորձում է հարևանների հետ  «զրո խնդիրներ» քաղաքականություն վարել, [...]


Մարտ 12, 2010թ. 10:30

Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում, Կասպիյսկ, Դերբենդ և Դագեստանսկիե Օգնի քաղաքներում Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեին պատկանող կրոնական գրքերի և պարագաների խանութները կփակվեն: Այդ մասին «Ենի մուսավաթ»-ին հայտնել են Դերբենդում բնակվող ադրբեջանցիները:
Նրանք ասել են, որ Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության հատուկ մարմինները հետազոտում են հիշյալ քաղաքներում Փաշազադեին պատկանող «Սուննա» խանութների ցանցը:
Թերթը գրել է, որ Դաղստանում և [...]


Մարտ 11, 2010թ. 19:00
Սերժ Սարգսյան.«Մենք կռվելուց չենք վախենում, եթե դրա անհրաժեշտությունը լինի»

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը ֆրանսիական «Ֆիգարո»-ին
ՀԱՐՑ – Ինչու՞ է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը գտնվում փակուղում:
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ – Մենք ունենք հարաբերությունների դժվարին պատմություն: Արդեն 95 տարի է, ինչ Թուրքիան ժխտում է 1915 թվականին Օսմանյան կայսրության իրագործած ցեղասպանության իրողությունը: Երբ ես հրավիրեցի Թուրքիայի նախագահին Երեւան` ներկա գտնվելու մեր երկու ազգային հավաքականների ֆուտբոլային [...]


Մարտ 10, 2010թ. 16:54

Ադրբեջանցի կոմունիստները պաշտոնական Բաքվին հորդորում են պահանջել ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ գործունեության դադարեցում:
Ադրբեջանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի արտահերթ նիստի ժամանակ, որի օրակարգի գլխավոր հարցը եղել է ամերիկացի օրենսդիրների ընդունած Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը, Միացյալ Նահանգների հասցեին հնչել է սուր քննադատություն:
«Միացյալ Նահանգները երբեք չի ունեցել հիմնական ընկերներ կամ ռազմավարաիկան բարեկամներ: Այս երկիրը միշտ հետապնդում է միայն սեփական [...]


Մարտ 10, 2010թ. 16:48

Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը տեղեկացրել է այս երկրի առաջին ատոմային էլեկտրակայանի համար Ռուսաստանից միջուկային վառելիք գնելու մտադրության մասին:
«Մոսկվայի հետ բանակցությունները շարունակվում են ինչպես ատոմակայանի շինարարության, այնպես էլ վառելիք գնելու շուրջ»,- ասել է նախարարը:
Ըստ նրա` միայն 5 երկրներ` Մեծ Բրիտանիան, Միացյալ Hահանգները, Ռուսաստանը, Չինաստանն ու Ֆրանսիան ունեն ուրան հարստացնելու իրավունք: Թաներ Յըլդըզի խոսքով` նշված երկրները [...]


Մարտ 10, 2010թ. 14:18
Ալիևն ուզում է պատերազմով կանխել հայ-թուրքական համագործակցությունը՞

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը հայտարարել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի վերսկսման վտանգը իրական է:
«Այսօր ապակայունացման լուրջ վտանգ է առկա: Նախկինում ո’չ Բաքուն եւ ո’չ էլ Երեւանը չէին ցանկանում, որպեսզի իրավիճակը սրվի: Այսօր արդեն իրադրությունը փոխվել է: Ալիեւի վարչակազմը իր առջեւ լուրջ նպատակ է դրել, որին հասնելու [...]


Մարտ 10, 2010թ. 13:02
Դենիզ Բայքալ. .«Մի կարծեք, թե այդ հարցը նոր է ի հայտ եկել»

Թուրքիայում շարունակվում են թեժ քննարկումները ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված Հայոց Ցեղասպանության բանաձևի շուրջ:
Թուրքիայի խորհրդարանական ընդդիմության` «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ) կուսակցության ղեկավար Դենիզ Բայքալը, ելույթ ունենալով իր «ԺՀԿ»-ի խորհրդարանական խմբակցության ժողովում, հայտարարել է.« Մի կարծեք, թե այդ հարցը նոր է ի հայտ եկել: 1890 թվականից ի վեր, այն ժամանակ, երբ դեռևս 1915-ը չկար, ԱՄՆ [...]


Մարտ 10, 2010թ. 12:35
Թուրքական ժխտողականություն

Ժխտողականությունն ուղեկցում է բոլոր ցեղասպանություններին։ Իրականացրած ոճիրը քողարկելու, այն ժխտելու քաղաքականությունը հատուկ է բոլոր ցեղասպաններին, եւ Թուրքիան, անշուշտ, դրա վառ օրինակն է։
Ժխտողականությունը Թուրքիայում իրականացվում է պետական մակարդակով։ Ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների հանրագիտարանը Հայոց ցեղասպանության ժխտումն անվանում է «սեփական անցյալը ժխտելու՝ պետության ամենաբացահայտ օրինակը»։ Այսօր Թուրքիայում գրեթե բոլոր պատմագիտական կազմակերպությունները, խոշորագույն թերթերը, հեռուստատեսությունն ու ոադիոն [...]


Մարտ 10, 2010թ. 12:20

Արդեն երեք ամիս է` պահվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության` Նավթալանում տեղակայված զորամասերից մեկի սպաների աշխատավարձերի 30-40 տոկոսը: Պահված գումարով կառուցվում է զորամասի շտաբի նոր շենքը:
Զորամասի սպաներին հանձնարարվել է շարքից դուրս եկած ավտոմեքենաներն ու տեխնիկան նորոգել սեփական միջոցներով: Իմանալով, որ հանձնարարությունը վերեւից է տրված` սպաները դրա դեմ չեն բողոքում` վախենալով գլխացավանքից: Այս մասին տեղեկացնում է «Ենի [...]


Մարտ 10, 2010թ. 12:00
Ցեղասպանությունը ժխտող թուրք կեղծարար պատմաբանը կրկին անամոթաբար ստել է

Թուրքական Haberturk հեռուստաընկերության ուղիղ եթեր հեռարձակվող TEKE TEK հաղորդման ժամանակ 1915-ի դեպքերի շուրջ բանավիճել են թուրքական հայտնի Taraf թերթի ստամբուլահայ թղթակից Սեւան Նիշանյանը եւ թուրքական պատմագրության մեծանուն կեղծարար, «Թուրքական պատմագիտական ընկերության» նախկին նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն:
Սեւան Նիշանյանը նշել է, որ այդ ժամանակաշրջանում աշխարհում շատ կոտորածներ են եղել եւ ոչ ոք մաքուր չէ, իսկ տվյալ պարագայում Թուրքիան [...]