Ադրբեջան

Մարտ 12, 2010թ. 10:30

Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում, Կասպիյսկ, Դերբենդ և Դագեստանսկիե Օգնի քաղաքներում Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեին պատկանող կրոնական գրքերի և պարագաների խանութները կփակվեն: Այդ մասին «Ենի մուսավաթ»-ին հայտնել են Դերբենդում բնակվող ադրբեջանցիները:
Նրանք ասել են, որ Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության հատուկ մարմինները հետազոտում են հիշյալ քաղաքներում Փաշազադեին պատկանող «Սուննա» խանութների ցանցը:
Թերթը գրել է, որ Դաղստանում և [...]


Մարտ 10, 2010թ. 16:54

Ադրբեջանցի կոմունիստները պաշտոնական Բաքվին հորդորում են պահանջել ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ գործունեության դադարեցում:
Ադրբեջանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի արտահերթ նիստի ժամանակ, որի օրակարգի գլխավոր հարցը եղել է ամերիկացի օրենսդիրների ընդունած Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը, Միացյալ Նահանգների հասցեին հնչել է սուր քննադատություն:
«Միացյալ Նահանգները երբեք չի ունեցել հիմնական ընկերներ կամ ռազմավարաիկան բարեկամներ: Այս երկիրը միշտ հետապնդում է միայն սեփական [...]


Մարտ 10, 2010թ. 14:18
Ալիևն ուզում է պատերազմով կանխել հայ-թուրքական համագործակցությունը՞

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը հայտարարել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի վերսկսման վտանգը իրական է:
«Այսօր ապակայունացման լուրջ վտանգ է առկա: Նախկինում ո’չ Բաքուն եւ ո’չ էլ Երեւանը չէին ցանկանում, որպեսզի իրավիճակը սրվի: Այսօր արդեն իրադրությունը փոխվել է: Ալիեւի վարչակազմը իր առջեւ լուրջ նպատակ է դրել, որին հասնելու [...]


Մարտ 10, 2010թ. 12:20

Արդեն երեք ամիս է` պահվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության` Նավթալանում տեղակայված զորամասերից մեկի սպաների աշխատավարձերի 30-40 տոկոսը: Պահված գումարով կառուցվում է զորամասի շտաբի նոր շենքը:
Զորամասի սպաներին հանձնարարվել է շարքից դուրս եկած ավտոմեքենաներն ու տեխնիկան նորոգել սեփական միջոցներով: Իմանալով, որ հանձնարարությունը վերեւից է տրված` սպաները դրա դեմ չեն բողոքում` վախենալով գլխացավանքից: Այս մասին տեղեկացնում է «Ենի [...]


Մարտ 5, 2010թ. 19:00
Իլհամ Ալիևի 11-ամյա որդին 9 առանձնատուն ունի Դուբայում

«11-ամյա ադրբեջանցի տղան երկու շաբաթում Դուբայի Արմավենիների կղզում` ծովափին, 9 շքեղ առանձնատների տեր է դարձել: Տղայի անունը Հեյդար Ալիև է, և նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդին է»,- տեղեկացնում է The Washington Post-ը: Աղբյուրի տեղեկացմամբ, առանձնատների ընդհանուր արժեքը 44մլն դոլար է, ինչը հավասար է Ադրբեջանի սովորական քաղաքացու 10.000 տարվա աշխատավարձին: Ադրբեջանի կառավարության [...]


Մարտ 5, 2010թ. 13:20
«Հայերի ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի Հանրապետության կործանումն է»

Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ Արազ Ալիզադեն Vesti.Az-ին տված հարցազրույցում իրատեսական հայացքով մեկնաբանել է Թուրքիայի ներկայիս վիճակը ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի` Հայոց Ցեղասպանության մասին բանաձևի ընդունման ֆոնի վրա: Այն ներկայացնում ենք թարգմանաբար.
Ամերիկյան Կոնգրեսի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը ուժեղ հարված կհասցնի թուրք-ամերիկյան հարաբերություններին, որից սթափվելը խիստ դժվար կլինի:
Պետք է նկատել, որ «սառը պատերազմի» ավարտից հետո ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի [...]


Մարտ 4, 2010թ. 18:42

Vesti.Az կայքէջին տված հարցազրույցում քաղաքագետ Ֆիկրետ Սադիխովն ասել է, որ Ցեղասպանության բանաձևի ընդունման հավանականությունը շատ մեծ է, քանի որ Պալատի անդամների մեծամասնությունն ընդունման կողմնակից է` չնայած շատերը հասկանում են այդ քայլի վտանգավորությունը. «Դա ոչ միայն մեծ վնաս կհասցնի ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին, այլև կսրի իրավիճակն ամբողջ Հարավային Կովկասում: Որքան ինձ հայտնի է, Ցեղասպանության բանաձևի ընդունման դեպքում Թուրքիան [...]


Մարտ 4, 2010թ. 14:20

Ադրբեջանի ՊՆ զինմասերից մեկում, որը տեղակայված է Տերտերի շրջանում, սպանություն է կատարվել: ԱՊԱ-ի փոխանցմամբ, շարքային Վիլայաթ Նովրուզովը գնդակահարել է իր հետ ծառայության մեջ գտնվող Ռովշան Ալիևին, որպես սպանության պատճառ նշվում է զենքի հետ անզգույշ վերաբերմունքը:
ArmAr.am


Մարտ 4, 2010թ. 12:45
Եվս մի ադրբեջանցի հիվանդ` Բայրամ Սաֆարով

Եվս մի ադրբեջանցի հիվանդ` այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Բայրամ Սաֆարովը, «Թրենդ նյուզ» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ, հաստատ նոպայի մեջ, ասել է, թե Ղարաբաղի հասարակ ժողովուրդը ցանկանում է ապրել Ադրբեջանի կազմում: Ուրեմն, հազվադեպ պատահող բան է այս Սաֆարովը, քանի որ փորձել է նաև այդ ապուշությունը հիմնավորել. «Նրանք
(հասարակ մարդիկ-ArmAr.am) նյութական մեծ դժվարություններ են կրում: [...]


Մարտ 4, 2010թ. 12:10
Ադրբեջանը սպառնում է Վրաստանին

Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետի բացման առիթով Ադրբեջանի արտգործնախարար Է.Մամեդյարովը հայտարարել է, թե այն պահին, երբ Բաքուն տեղեկություն կստանա, որ այդ ճանապարհով Հայաստանին զենք է մատակարարվոււմ,  ապա կդիմի կտրուկ քայլերի:
Պարզվում է «Վերին Լարս» անցակետի բացումը լրջորեն մտահոգել է  Ադրբեջանի իշխանություններին: Ինչպես հայտնում է  «Regnum» գործակալությունը,  Ադրբեջանի իշխանություններն հայտարարել են, թե անցակետի բացումը կարող է պատճառ [...]