Իրան

Մարտ 3, 2010թ. 15:59

Իրանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները մարտի 2-ին իսլամական երկրների միջեւ միասնության եւ սահմանային հատվածում արդյունաբերական գոտիներ ստեղծելու կոչ են արել:
Նրանք դա հայտարարել են տարածաշրջանում անվտանգության եւ բարեկեցության ամրապնդմանն ուղղված քայլ: Թուրքիայի և Իրանի միջև նաև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել`  համատեղ սահմանին արդյունաբերական գոտի ստեղծելու վերաբերյալ:
ArmAr.am


Մարտ 1, 2010թ. 14:50
Իրանում ձերբակալվել է ադրբեջանական ահաբեկչական  խմբավորում

Իրանի  հատուկ ծառայությունների կողմից ձերբակալվել են «Արեւմտյան Ադրբեջան նահանգի ընդհատակյա ահաբեկչական վահաբիստական խմբավորման» մի քանի անդամներ:
Իրանական մամուլի  հաղորդման համաձայն, Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է. «Անհանգստացած հասարակության կողմից մի քանի բողոք ստանալուց հետո վտանգավոր քրեական տարրերի խումբը բացահայտվել, ձերբակալվել եւ հանձնվել է դատական իշխանություններին»:
Տարածված հայտարարության մեջ չի նշվում ձերբակալվածների քանակի մասին, սակայն նշվում է, որ [...]


Փետրվար 25, 2010թ. 19:44

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում S-300 զենիթա-հրթիռային համակարգերի տրամադրման վերաբերյալ Իրանի հետ կնքված գործարքի կատարումից:
Այս մասին հայտնում է ռուսական «Կոմերսանտը»:
Միաժամանակ  Լավրովն ընդգծել է, որ մինչ այդ անհրաժեշտ կլինի կարգավորել մի շարք հարցեր: Դրանից մեկը, ըստ նախարարի, հավատարիմ մնալ որդեգրած սկզբունքին`  «չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կարող են ապակայունացնել տարածաշրջանը»:
ArmAr.am


Փետրվար 25, 2010թ. 19:12
Իրանին պատժելու` Քլինթոնի ջանքերը

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հաջորդ շաբաթ մեկնելու է Լատինական Ամերիկա, ներառյալ նաև Բրազիլիա:
ԱՄՆ պետքարտուղարը փորձելու է ձեռք բերել այդ երկրների աջակցությունը Իրանի միջուկային նկրտումների դեմ պայքարում, մասնավորապես, ստանալ նրանց համաձայնությունը Իրանի  դեմ  պատժամիջոցներ կիրառելու հարցում:
ArmAr.am


Փետրվար 17, 2010թ. 20:36

Իրանը պետք է բարելավի իր համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մամուլի խոսնակը: Նա ասել է, թե. «Պատժամիջոցների առնչությամբ Ռուսաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ: Ռուսաստանը դեռ հավատում է, որ Իրանը պետք է ավելի ակտիվ եւ խորը համագործակցի ԱԷՄԳ-ի եւ այլ երկրների հետ»,- հայտարարել է մամուլի խոսնակ [...]


Փետրվար 17, 2010թ. 09:00
Իսրայելը պատերազմ է՞ ծրագրում

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադին հայտարարել է, թե Իսրայելն այս տարվա գարնանը կամ աշնանը , պատրաստվում է պատերազմ սկսել, սակայն Թել Ավիվը դեռ վերջնական որոշում չի կայացրել:
Իրանի նախագահը չի բացում փակագծերը, թե  ում վրա է պատրաստվում հարձակվել Իսրայելը: Փոխարենը, հայտարարում է, որ « եթե այնուամենայնիվ,   պատերազմ սկսվի, տարածաշրջանային պետությունը վերջ կդնի դրան»:
«Տարածաշրջանային պետություն» ասելով Ահմադինեջադը, ամենայն [...]


Փետրվար 15, 2010թ. 18:34

Իրանական մամուլը հաղորդում է, որ երկրում շարունակվող ճնշումների ընթացքում ձերբակալվել են «Բահա»-ի կրոնական խմբի մի քանի անդամներ, այդ թվում և ընդդիմադիր գործիչներ, լրագրողներ և մարդու իրավունքների պաշտպաններ:
ԱՄՆ-ի պաշտոնյաներն այսօր այդ հարցն կքննարկեն Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի հետ հանդիպման ընթացքում `ստիպելու համար Իրանին բարելավելու մարդու իրավունքների վիճակագրությունը:
Թել-Ավիվում գտնվող MEEPAS-ի կենտրոնը փոխանցում ,է որ «Բահա»-ի և [...]


Փետրվար 15, 2010թ. 18:23

Բենիամին Նեթանյահուն մեկնել է Ռուսաստանի մայրաքաղաք:
«Իրանի նկատմամբ պետք է խիստ պատժամիջոցներ կիրառել». սա է Իսրայելի դիրքորոշումը: Եվ Մոսկվայում վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս հարցը քննարկելու է ռուսական իշխանությունների հետ: Նա հանդիպելու է ինչպես նախագահի, այնպես էլ կառավարության ղեկավարի հետ:
Իսրայելում անհանգստացած են Իրանի նախագահ Ահմադինեժադի այն հայտարարությունից, թե Իրանը պատրաստվում է ուրանի հարստացումը հասցնել մինչև 20 տոկոսի: [...]


Փետրվար 12, 2010թ. 16:26

Փետրվարի 11-ին` Իսլամական Հեղափոխության 31-ամյա տարելիցի օրը, Իրանում բախումներ են տեղի ունեցել ընդդիմադիր ցուցարարների եւ անվտանգության ուժերի ու կիսառազմական կառավարական կազմավորումների միջեւ: Ընդդիմության ցույցեր եւ երթեր են տեղի ունեցել Թեհրանի բազմաթիվ շրջաններում. ընդդիմադիր ցուցարարները հակակառավարական լոզունգներ էին վանկարկում եւ պատռում Իրանի հոգեւոր առաջնորդ Խամենեի լուսանկարները: Ականատեսների հաղորդմամբ` անվտանգության ուժերը իրանական մայրաքաղաքի հրապարակներում հավաքված [...]


Փետրվար 11, 2010թ. 17:00
Իրանին պատժելու համար ԱՄՆ-ին անհրաժեշտ է Չինաստանի աջակցությունը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե ԱՄՆ-ը և իր դաշնակիցները Իրանի միջուկային ծրագրի պատճառով այդ երկրի դեմ «պատժամիջոցների ակնհայտ ռեժիմ» են մշակում` ընդգծելով, որ միջազգային հանրությունը համախմբվել է Իրանի «վատ վերաբերմունքի» շուրջ: «Մոտակա մի քանի շաբաթների ընթացքում մենք կմշակենք պատժամիջոցների ռեժիմ, որը նրանց ցույց կտա, թե որքան են իրենք ընդհանուր առմամբ մեկուսացված միջազգային [...]